|
Փոխարժեքներ
22 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.14 |
| EUR | ⚊ | € 443.82 |
| RUB | ⚊ | ₽ 4.8865 |
| GBP | ⚊ | £ 508.24 |
| GEL | ⚊ | ₾ 140.76 |
ՀՅ Դաշնակցության առաջարկով՝ Սոցիալիստական Ինտերնացիոնալը (Ընկերվար Միջազգայնական) անդրադարձել է Արցախում ստեղծված իրավիճակին։
Հունվարի 11-ին ընդունված հայտարարությունը, որը կրում է «Սոցիալիստական Ինտերնացիոնալի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ» թարգմանաբար ներկայացնում ենք ստորև։
Սոցիալիստական Ինտերնացիոնալն իր մտահոգությունն է հայտնում Լաչինի միջանցքի` որպես Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև եզակի ցամաքային կապի, արգելափակման առնչությամբ։
Մենք Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք անում ապահովել միջանցքի երկայնքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության։
Հումանիտար իրավիճակը ծայրաստիճան լարված է, ուստի Սոցիալիստական Ինտերնացիոնալը կողմերին խստորեն հորդորում է գնալ երկխոսության և բանակցությունների, կանխել արգելափակման հետևանքով խաղաղ բնակչության հումանիտար ճգնաժամը:
ՀՅ Դաշնակցությունը շարունակում է Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների միջոցով, ինչպես նաև կուսակցության արտաքին քաղաքական հնարավորություններով լայնածավալ աշխատանքներ տանել Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության, միջազգային զորակցության ապահովման և Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշումների առաջացման ուղղությամբ։
ՀՅԴ հանրային կապերի գրասենյակ