Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Շուտով կբացվեն տարբեր խողովակներ եւ ճանապարհներ, որոնք տանում են դեպի Բաքու։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Սյունիքի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Արթուր Խոջաբաղյանը։ «Մարդիկ կան, որոնց գործը հույս կամ հավատ ներշնչելն է, որ էն ինչ պիտի արվի, հանկարծ չարվի։
Գնում է Արցախի ինտեգրացիան Ադրբեջանին։
Շուտով կբացվեն տարբեր խողովակներ եւ ճանապարհներ, որոնք տանում են դեպի Բաքու։
Որպեսզի ավելի հասկանալի լինի. օրինակ ծխախոտն ասում են վերջանում է։ Վաղ թե ուշ շուկայում կհայտնվի թուրքական արտադրության ծխախոտ, հետո` շաքարավազ։
Ավելին ասեմ։ Սա համաձայնեցված է բոլորի հետ։ Այսինքն եւ Նիկոլի եւ Պուտինի եւ մնացածի հետ։
Մենք ունենք հեղինակություններ, մտավորականներ որոնց գործը ոչինչ չանելն է։
Այսինքն մարդիկ սպասում են որ պիտի էս ինչը մի բան ձեռնարկի, քանի որ միշտ Նժդեհ է մեջբերել, բայց էդ ինչը շարունակելու է Նժդեհ մեջբերել եւ ուրիշ ոչինչ։
Նրանք ովքեր կհանդգնեն կոնկրետ գործերով դեմ գնալ իրավիճակին, շատ արագ կճանաչվեն ահաբեկիչ եւ կչեզոքացվեն։
Եթե Հայաստանը չկարողացավ, կօգնեն Ադրբեջանը եւ Թուրքիան։
Իսկ նրանք ովքեր բարբաջում են անկախությունից, ասեմ, որ առանց Արցախ չի կարող լինել անկախություն։ Դա միֆ է»,-գրել է նա։