|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Բաշար Ասադի վարչակարգի տապալումից ի վեր Իսրայելը Սիրիայի տարածքին ավելի քան 300 հարված է հասցրել: Դրա մասին հաղորդել է Մեծ Բրիտանիայում տեղակայված Մարդու իրավունքների սիրիական մոնիտորինգի կենտրոնը: Կազմակերպության տեղեկություններով՝ դեկտեմբերի 8-ի առավոտից իսրայելական ռազմական ինքնաթիռները գրեթե 310 հրթիռային հարված են հասցրել Սիրիայի տարածքին, գրում է գերմանական Bild պարբերականը:
Ավելի վաղ Ֆրանսպրես գործակալության լրագրողները հայտնել էին մայրաքաղաք Դամասկոսում ուժեղ պայթյունների մասին։
Մոնիտորինգի կենտրոնի տվյալներով՝ իսրայելական բանակը ոչնչացրել է «Սիրիայում ամենակարևոր ռազմական օբյեկտները»։ Դրանք ներառում էին օդանավակայաններ, զենքի և զինամթերքի պահեստներ, ինչպես նաև ռազմական հետազոտական կենտրոններ: Մարդու իրավունքների սիրիական մոնիտորինգի կենտրոնը տեղեկություն է ստանում Սիրիայում գործող ակտիվիստների ցանցից. նշված զեկույցները լրացուցիչ ստուգում են պահանջում: