Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այն որ արման բաբաջանյանն իր կաշին փրկելու համար ցուցմունք է տվել իր մոր դեմ բոլորը գիտեն:
Իր վերջին գրառման մեջ սակայն հիշյալը հստակ ցուցմունք է տվել այս անգամ իր դեմ, բացահայտելով գործակալ լինելու փաստը:
Թե ինչ հանգամանքով են «ԱՄՆ պատկան մարմինները» նրա հետ հանդիպում խնդրել ու ինչ են քննարկել ՀՀ շարքային քաղաքացու, լրագրողի ու մարդ-կուսակցության ղելավարի հետ, դա թող պարզի ՀՀ ԱԱԾ-ն:
Ի դեպ, գրառման շարունակության մեջ զրպարտության համար դեռ ՀՅԴ-ից ներողություն չխնդրած արման բաբաջանյանը նոր զրպարտություններ է կատարել, հստակ անուններ հնչեցնելով ֆինանսական մեղադրանք ուղղելով նախկին մի շարք պաշտոնատարների դեմ:
արման բաբաջանյանի լոսանջելեսյան արկածները սրանով չեն սահմանափակվում:
Հիշյալը օրեր առաջ հավակնել էր թե հանդիպել է «ԱՄՆ Արևմտյան ափի ՀՅԴ ղեկավար ներկայացուցչի»: Որքան հնարավոր եղավ պարզել ոչ ՀՅԴ ղեկավար ու ոչ էլ շարքային որևէ ներկայացուցիչ հիշյալ անձնավորության հետ չի հանդիպել:
Կա երկու տարբերակ: Կամ հիշյալ անձը ստում է և կամ էլ ինչ-որ մեկը պարզապես ձեռ է առել այս հավակնոտ տղային:
Ռոբերտ Մարգարյան
ՀՅԴ անդամ, իրավաբան