|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
2021 թվականի վերջին վրաց-իսրայելական ձեռնարկությունը կսկսի ամերիկյան M4 ինքնաձիգներ արտադրել պետական ռազմական գիտատեխնիկական կենտրոն Դելտայի տարածքում. ասել է Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին անցյալ տարի, երբ զբաղեցնում էր պաշտպանության նախարարի պաշտոնը, հայտարարել էր, որ Վրաստանում, ՆԱՏՕ-ի ստանդարտներին անցնելու շրջանակներում, նախատեսվում է պաշտպանական ուժերի բոլոր կանոնավոր ստորաբաժանումների վերազինում M4 ինքնաձիգներով:
Հինգշաբթի, ելույթ ունենալով խորհրդարանում, Բուրչուլաձեն հայտարարել է նաև, որ Վրաստանը նախատեսում է սկսել անօդաչու թռչող սարքերի արտադրություն: Ըստ նրա՝ բանակցություններ են տարվում Հարավային Աֆրիկայի ու Լեհաստանի ընկերությունների հետ «Դելտա» գիտատեխնիկական կենտրոնի հիման վրա խոշոր ու փոքր անօդաչու թռչող սարքերի արտադրության համատեղ ձեռնարկություն ստեղծելու շուրջ:
Ամերիկյան M4 ինքնաձիգը ԱՄՆ բանակի հատուկ նշանակության ջոկատների հիմնական զենքն է: Դրա մոդիֆիկացիաները կան շուրջ 40 երկրի սպառազինության մեջ: