Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Պատերազմից, հայաթափումից և էթնիկ զտումից հետո արցախցիների մոտ ծանր սոցիալ-տնտեսական խնդիրներ է, Արցախի Հանրապետության քաղաքացիների գումարը ՀՀ իշխանությունը խլել է և օգտագործել ըստ իրենց հայացողության»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Անդրադառնալով՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի մանդատը վայր դնելու՝ այս օրերի շրջանառվող լուրերին պատգամավորը նշեց․
«Ես Հովիկ Աղազարյանին զգուշացրել էի, որ իր գլխին սարքելու են, բայց հեչ վեջս չի, ո՛չ իր ճակատագիրը, ո՛չ Դաշնակցությունից փախած Շիրակի մարզպետ աշխատողի ճակատագիրը, ո՛չ էլ Ազատամուտի նախկին ՀՅԴ-ական համայնքապետի ճակատագիրը, ով Դաշնակցությունից փախավ և բավականին լավ պաշտոն ստացավ։ Հովիկ Աղազարյանին մենք ենք հեռացրել, ոչ թե ինքն է հեռացել։ Բոլոր դավանափոխ, կրոնափոխ և կուսակցափոխների վերջը դա է լինելու»,-ասաց Արթուր Խաչատրյանը։