Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Իշխանությունը վախենում է սեփական համայնքում համայնքի շենք մտնել առանց ոստիկանների։ Ու դրա համար ստիպված գիշերն են գալիս։ Հիմա ոստիկանությունն ակնհայտ ապօրինություններ է իրականացնում՝ խոչընդոտելով առաջին հերթին համայնքապետարանի աշխատակիցների ազատ մուտքը։ Որեւէ կարգավորում չկա, որ աշխատակիցները, առավել եւս՝ քաղաքացիները, պետք է ցուցակներով ներս մտնեն։ Այս մասին հայտնեց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։
Քաղաքացիներն օրինական հավաք անցկացնելու թույլտվություն են ստացել, բայց այս պահին տեսնում ենք, որ հսկայական ոստիկանական ուժեր են կենտրոնացված համայնքապետարանի դիմաց, նաեւ քաղաքի տարբեր հատվածներում․ տարբեր գնահատականներով մինչեւ 1000 հոգի։ Ու հիմա իշխանությունը փորձում է հերթական անգամ իր զոռբայությամբ իշխանությունը խլել։ Այսինքն, այս պահին կարող ենք արձանագրել, որ ոստիկանությունը փորձում է իշխանությունը խլել «Ապրելու երկրից»,-ասաց Մեսրոպ Առաքելյանը։
Մանրամասն տեսանյութում։