|
Փոխարժեքներ
17 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.41 |
| EUR | ⚊ | € 419.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.3165 |
| GBP | ⚊ | £ 489.55 |
| GEL | ⚊ | ₾ 139.48 |
Բաղրամյան պողոտայում է գործարար Խաչատուր Սուքիասյանը: Yerkir.am-ի հետ զրույցում նա ասաց, որ իր կարծիքով ՀԷՑ-ում փողերը մսխել են, եւ պետք է աուդիտ անցկացնել, ընկերությունը պետք է արդիականացվի:
Հարցին՝ ինչպես կհանգուցալուծվի նստացույցի հարցը, գործարարը պատասխանեց. «Գլոբալ խնդիրը պետք է լուծվի, որ մնացածը լուծվի»: Դիտարկմանը՝ այսինքն մինչեւ աուդիտի ավարտը ցուցարարները պետք է մնան այստեղ, Խաչատուր Սուքիասյանը պատասխանեց՝ ոչ, դժվարանում եմ պատասխանել՝ ինչ կլինի:
Ցանկանում եք պաշտոն զբաղեցնել պետական համակարգում. այս հարցին Խաչատուր Սուքիասյանը պատասխանեց՝ արդեն հայտարարել եմ, որ չեմ ցանկանում: