|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Արևմուտքն ի՞նչ դիրքորոշում ունի Սյունիքի միջանցքի հետ կապված։ Նշված հարցին ՔՊ համագումարից առաջ լրագրողներին Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը պատասխանեց հետևյալը՝ ես տեղեկություներ չունեմ:
Դիտարկմանը, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, թե ՀՀ իշխանությունը հակված է «վաշինգտոնյան տարբերակին», նա արձագանքեց.
«Այդպիսի բան ես չեմ լսել: Ես շատ ուշադիր լսել եմ նրա ելույթը: Դուք մամուլում տեսել եք, որ երկու մոտեցում հնչեցվել է՝ ռուսական և արեւմտյան: Մեծ հաշվով, որքան տարբերությունը հասկացա մամուլից, որ ռուսական տարբերակը ԼՂ հարցում այլ է, արևմտյան տարբերակը՝ այլ: Արևմտյան տարբերակն ասում է մշակութային ինքնուրույնություն: Ռուսական տարբերակում ԼՂ հարցում կա այնպիսի մոտեցում, որ ստատուս քվոն պահվում է: Մամուլից լսել եմ, որ ռուսական տարբերակն առաջնային է համարվել և աշխատել են այդ տարբերակի ուղղությամբ»:
Անդրադառնալով հոկտեմբերի 31-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպմանը՝ Սուքիասյանը նշեց, որ չի կարծում, թե հանդիպման ժամանակ որևէ փաստաթուղթ կստորագրվի:
«Հնարավոր է, որ պայմանավորվածություն ձեռք բերվի, բայց որքան գիտեմ փաստաթուղթ չկա ստորագրելու: Միգուցե ինչ-որ փաստաթուղթ ստորագրվի, բայց չեմ կարծում, որ խոսքը խաղաղության ընդհանուր փաստաթղթի մասին է»: