Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ վերջին շրջանում հաճախակի են դարձել ՀՀ Կառավարության 24.06.2021թ. թիվ 1048-Ն որոշմամբ սահմանված թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման ժամանակավոր արգելքը շրջանցելու փորձերը՝ դրանց ծագումը քողարկելով պիտակների վերացմամբ կամ այլ ապօրինի գործողություններով։
Կոմիտեն հորդորում է բոլոր քաղաքացիներին և տնտեսավարողներին՝ ժամանակ և ռեսուրս չծախսել ապրանքների թուրքական ծագումը քողարկելու ուղղությամբ, քանի որ մաքսային սահմանին ապրանքների ծագման երկրի անհայտ լինելու դեպքում ՊԵԿ-ի կողմից իրականացվելու են գործողություններ՝ դրանց իրական ծագումը պարզելու ուղղությամբ: Իսկ մինչև գործողության ավարտը, ապրանքները և տրանսպորտային միջոցները բաց չեն թողնվելու, ինչը կհանգեցնի պարապուրդի և լրացուցիչ ֆինանսական ծախսերի։ Ապրանքների թուրքական ծագման անգամ կասկածների դեպքում դրանց մուտքը կարգելվի ՀՀ տարածք և անհապաղ դուրս կհանվեն երկրից:
ՊԵԿ-ը ևս մեկ անգամ հավաստիացնում է, որ թուրքական ապրանքների ներմուծման նկատմամբ դրսևորում է խիստ քաղաքականություն և շարունակում է հետևողական հսկողությունը՝ իր իրավասությունների շրջանակում բացառելով դրանց մուտքը հանրապետություն։