|
Փոխարժեքներ
29 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.1 |
| EUR | ⚊ | € 452.72 |
| RUB | ⚊ | ₽ 4.9987 |
| GBP | ⚊ | £ 522.48 |
| GEL | ⚊ | ₾ 140.9 |
Վրաստանում ՀՀ դեսպանությունը հետևում է Ռուսաստան-Հայաստան գազատարի պայթեցման փորձի կապակցությամբ հարուցված քրեական գործի ընթացքին: Այս մասին, Yerkir.am-ի հարցին ի պատասխան, հայտնեցին Վրաստանում ՀՀ դեսպանությունից՝ նշելով, որ մանրամասներ իմանալուց հետո կտեղեկացնեն և հանդես կգան պաշտոնական հայտարարությամբ:
Հիշեցնենք, որ Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ կանխել է այն գազամուղի պայթեցումը, որով իրականացվում է Ռուսաստանից Հայաստան գազի մատակարարումը:
Грузия-Онлайн-ի հաղորդմամբ՝ Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը այդ միջադեպը որակել է որպես ահաբեկչության փորձ: Ներկայումս այս գործով ձերբակալվել է 7 անձ` Վրաստանի հինգ քաղաքացի, նաև` պարեկապահակային ծառայության մեկ բարձրաստիճան ոստիկան՝ պաշտոնեական դիրքի չարաշահման մեղադրանքով, ևս մեկ քաղաքացի` ահաբեկչության մասին իմանալու և չհայտնելու համար: Հետաքննությունը վարում է Վրաստանի ՊԱԾ հակահետախուզության դեպարտամենտը: