Փոխարժեքներ
20 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.19 |
EUR | ⚊ | € 410.52 |
RUB | ⚊ | ₽ 3.88 |
GBP | ⚊ | £ 492.68 |
GEL | ⚊ | ₾ 141.91 |
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 6-ին կայացած ատոմային էլեկտրակայանի կառուցման վերաբերյալ հանրաքվեի մասնակիցների 71 տոկոսը կողմ էր նման գաղափարին։ Իսկ Ղազախստանի իշխանությունները դիտարկում են այդ նախագծի համար միջուկային տեխնոլոգիաների մի քանի հնարավոր մատակարարներին՝ չինական CNNC (China National Nuclear Corporation) ընկերությունը, Հարավկորեական KHNP (Korea Hydro & Nuclear Power), «Ռոսատոմը», ֆրանսիական EDF (Électricité de France, ԱԷԿ-ի օպերատոր) եւ Orano ընկերությունը։ Կայանը նախատեսվում է կառուցել մինչեւ 2035, որի ներդրումային արժեքը գնահատվում է առնվազն 10 միլիարդ դոլար (ընթացիկ գներով):
Հայտնի է՝ վերջերս Orano-ն զրկվել է ուրանի արդյունահանման լիցենզիայից Նիգերի Իմուրարեն հանքավայրում (նախկին ֆրանսիական գաղութ Արեւմտյան Աֆրիկայում), սակայն չի դադարեցրել իր գործունեությունը, օրինակ, Գաբոնում (նաեւ նախկին ֆրանսիական գաղութ մայրցամաքի կենտրոնում), ինչպես նաեւ հարեւան նախկին «բելգիական» Կոնգոյում (Կինշասա):
Ղազախստանի նախագահ Տոկաեւը չի բացառում ֆրանսիացիների՝ որպես ԱԷԿ-ի կառուցման հիպոթետիկ միջազգային կոնսորցիումի մասնակիցների մասնակցության տարբերակը, եթե նման որոշում կայացվի: Ղազախստանի ղեկավարի՝ վերջերս Փարիզ կատարած այցի եւ EDF-ի գլխավոր տնօրեն Լյուկ Ռեմոնի հետ հանդիպման արդյունքներով «Կազինֆորմ» պետական գործակալությունը հայտնել է՝ «ֆրանսիկան ընկերությունները կարող են մտնել տվյալ կոնսորցիում»: Այստեղ պետք է նշել՝ ցանկացած կոնսորցիում այնպիսի բարդ գործում, ինչպիսին ԱԷԿ-ի կառւցումն է, առնվազն ձգձգում է նախագծի իրականացման ժամկետները, քանի որ ենթադրում է տարբեր, հաճախ դժվար իրար միացվող տեխնոլոգիաների «տեղակայում» եւ ոչ միայն։ Էթնո-ազգային ռազմավարությունների գործակալության տնօրեն Ալեքսանդր Կոբրինսկու խոսքով՝ էներգետիկայի ոլորտում բազմավեկտորությունը կարող է հանգեցնել լուրջ խնդիրների եւ նույնիսկ աղետների. Ֆրանսիան, ԱՄՆ - ը, Հարավային Կորեան շահագրգռված չեն ԱԷԿ-ի ուղղակի անվտանգությամբ։ Ուղղակի անվտանգությամբ հետաքրքրված են միայն հարեւան երկրները՝ Չինաստանը եւ Ռուսաստանը»։
Նոյեմբերի 5-ին ելույթ ունենալով Փարիզի «ներդրումային համագործակցություն» կլոր սեղանի ժամանակ՝ Տոկաեւը մանրամասն խոսեց Ֆրանսիայի հետ տարբեր ուղղություններով գործընկերության մասին...մենք ուրախ ենք լինել Ֆրանսիայի հիմնական առեւտրատնտեսական եւ ներդրումային գործընկերներից մեկը Կենտրոնական Ասիայում: Ղազախստանին այսօր բաժին է ընկնում տարածաշրջանի հետ Ֆրանսիայի առեւտրի ավելի քան 80% - ը։ Այս տարի երկկողմ առեւտրաշրջանառությունն աճել է 45% - ով։ Ֆրանսիական ուղղակի ներդրումները նույնպես աճել են 15% - ով՝ հասնելով ռեկորդային մակարդակի՝ գրեթե 900 մլն դոլար։ Ներկայումս ղազախական շուկայում աշխատում են ավելի քան 200 ֆրանսիական ընկերություններ, այդ թվում՝ այնպիսի հայտնի ընկերություններ, ինչպիսիք են Total - ը, Alstom-ը, Orano-ն, Danone-ը, Vicat-ը, Airbus-ը»։
«Էներգետիկան միշտ եղել է մեր համագործակցության առանցքային սեկտորը, – շարունակել է Ղազախստանի առաջնորդը։ - Լինելով ԵՄ-ին նավթի եւ ուրանի խոշոր մատակարար՝ մենք պատրաստ ենք շարունակել աջակցել Ֆրանսիայի էներգետիկ ինքնիշխանությանը: Հաշվի առնելով, որ մեր երկիրը ուրանի խոշորագույն արտադրողն է աշխարհում, իսկ Ֆրանսիան ատոմային արդյունաբերության ոլորտում մեծ փորձ ունի, մենք կարող ենք համագործակցել քաղաքացիական ատոմային էներգետիկայի ոլորտում»:Նոյեմբերի 4-ին Տոկաեւը Le Figaro-ում հայտարարել էր, որ հոկտեմբերի 6-ի հանրաքվեի ելքը «ամուր հիմք է դնում Աստանայի եւ Փարիզի փոխշհավետ համագործակցության համար այս ոլորտում»: Իսկ ավելի լայն համատեքստում Ղազախստանը, «լինելով բնական ուրանի խոշորագույն համաշխարհային արտադրողը, մնում է ֆրանսիական ատոմային էներգետիկայի հուսալի գործընկերը»։
Իր հերթին, Ղազախստանի ԱԳՆ-ի ներդրումների կոմիտեի ղեկավար Գաբիդուլլա Օսպանկուլովը նշել է՝ «աշխարհում հայտնի ֆրանսիական Orano ընկերությունը ուրանի արդյունահանման մեծ փորձ եւ տեխնոլոգիաներ ունի։ Հետեւաբար, այս ոլորտում Մենք շատ լավ պայմանավորվածություններ ունենք Ղազախստանում դրա տեխնոլոգիաների եւ փորձի կիրառման վերաբերյալ: Երկրորդ EDF ընկերությունը նույնպես համաշխարհային ընկերություն է։ Ատոմակայանների կառավարման համաշխարհային առաջատարներն են ... մեր երկրի ղեկավարն ասել է՝ հանրաքվեից հետո կոնսորցիումի հարցը կորոշվի։ Ամենայն հավանականությամբ, նման բանակցությունների արդյունքում կորոշվի կոնսորցիումին նրանց մասնակցության հարցը»։ Սոցիալական ցանցերի այլ օգտատերեր էլ սկսել են պնդել, որ «Ղազախստանում ատոմակայան կկառուցի Ֆրանսիան»։
Չնայած նման շռայլ կանխավճարներին՝ պաշտոնական եւ ոչ այնքան, փարիզցիների հետ ատոմակայանի նախագծի կամ ընդհնրապես ուրանի թեմայով որեւէ փաստաթղթի ստորագրում չէր նախատեսվում։ Հատկանշական է, որ Տոկաեւի՝ Սենայի ափեր ժամանելուց քիչ առաջ հանրապետության էներգետիկայի նախարարութայն ներկայացուցչական պատվիրակությունը եղել է Սեուլում՝ նաեւ հայտարարելով միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցելու պատրաստակամության մասին եւ այցելելով, մասնավորապես, տուրբին արտադրող Doosan: Հենց այս կորպորացիան այժմ պետք է մասնակցեր Չեխիայի Տեմելին ԱԷԿ-ում երկու էներգաբլոկների կառուցմանը՝ վերոհիշյալ KHNP-ի հովանու ներքո, ասկայն ամերիկացի եւ ֆրանսիացի մրցակիցների ջանքերով այդ հեռանկարը որոշակիորեն լղոզվում է, ինչպես նաեւ «հարավային» կորեացիների կողմից Ղազախստանում ԱԷԿ-ի կառուցումը։
Փարիզի եւ Աստանայի հռչակված ռազմավարական գործընկերությունը, որի մասին պայմանագիրը ստորագրվել է դեռեւս 2008-ին եւ հանդիսավոր կերպով հաստատվել է Մակրոնի՝ ուղիղ մեկ տարի առաջ Աստանա կատարած այցի ընթացքում, յսսպես թե այնպես ենթադրում է «ատոմային» խնդիրների քննարկում։ Սակայն Ղազախստանում հազիվ թե չեն տեսնում Եվրոպայում եւ ոչ միայն ֆրանսիական ընկերությունների մասնակցությամբ ատոմային նախագծերի անհաջողությունների եւ բացահայտ ձախողումների շարքը։ Ընդհանրապես, վերջին տարիներին Արեւմտյան ընկերություններին, մեղմ ասած, շատ չի ուղեկցել հաջողությունը բարձր տեխնոլոգիական օբյեկտների կառուցման գործում, որոնց շահագործման ժամկետները հետաձգվել են, իսկ շինարարության նախահաշիվները բազմապատկվել են։
Բնականաբար, ԱԷԿ-ի կառուցումը քաղաքական որոշում է, եւ կարելի է չկասկածել, որ այն կլինի հավասարակշռված եւ լիովին հաշվի կառնի ինչպես ռուս-ղազախական երկկողմ հարաբերությունների սերտ բնույթը, այնպես էլ «Ռոսատոմի» ձեռք բերած փորձը, որը, աշխատանքային այցով Աստանայում գտնվող Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի խոսքով, պատրաստ է գործընկեներին տրամադրել իր իրավասությունները. Մենք հետեւել ենք այն հանրաքվեին, որը նախագահ Տոկաեւը անցկացրել է, աջակցություն է ստացել ատոմային էներգետիկայի զարգացման իր ծրագրերում։ «Ռոսատոմ» - ը պատրաստ է լիովին տրամադրել իր իրավասությունները, որպեսզի այս հարցը լուծի նաեւ մեր ղազախստանցի բարեկամների հետ»։
«Ռոսատոմը» Ղազախստանում զբաղվում է ուրանի համատեղ արդյունահանմամբ եւ հարստացմամբ, ինչը ենթադրում է խորը արդյունաբերական եւ տեխնոլոգիական համագործակցություն: Այսպիսով, նոյեմբերի 1 – ին հայտնի դարձավ Ուլբինսկի մետալուրգիական գործարանում («Կազատոմպրոմ» ԲԲԸ դուստր ձեռնարկություն) ատոմային էլեկտրակայանների համար ուրանի հաբեր-վառելիքի արտադրության ավտոմատացված հսկողության գծի գործարկման մասին, որը ստեղծվել է Նովոսիբիրսկի օպտիկական եւ էլեկտրոնային տեղեկատվական տեխնոլոգիաների ինստիտուտի հետ համատեղ:
Տոկաեւն ավելի վաղ հայտարարել էր․ «Ղազախստանն ու Ռուսաստանը Աստծո հարեւաններն են, մենք ունենք աշխարհի ամենաերկար ցամաքային սահմանը, եւ մեր երկրների միջեւ բարեկամությունից եւ համագործակցությունից բացի այլ բան չի կարող լինել»: Նկատենք՝ միջուկային տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության համատեքստում աշխարհագրական հարեւանությունը մնայուն առավելություն է, քանի որ նույն Ֆրանսիայի ծառայություններին դիմելու դեպքում ստիպված կլինեինք լուծել երրորդ երկրների ցամաքային եւ օդային տարածքով խոշոր հանգույցների եւ ագրեգատների ցամաքային եւ օդային տարանցման բարդ խնդիրը՝ ներառյալ Ադրբեջանը, որի հարաբերությունները Մակրոնի վարչակազմի հետ, մեղմ ասած, հեռու են իդեալական լինելուց։ Ըստ The Times of Central Asia - ի՝ «Ռուսաստանն ու Չինաստանը... կարող են ցանկացած պատրվակով հեշտությամբ արգելափակել ղազախական միջուկային նյութերի փոխադրումն իրենց տարածքով դեպի Եվրոպա: Երկաթուղային տրանսպորտը գերիշխող է մնում Ղազախստանից ուրանի արտահանման համար, սակայն նրա կախվածությունը ռուսական եւ չինական երթուղիներից ռազմավարական խնդիր է Աստանայի համար», որը, ենթադրաբար, ներառում է միջուկային վառելիքի մատկարարումների մշակումը «Կասպից ծովի տրանսպորտային երթուղու» միջոցով («Միջին միջանցքի» բաղադրիչ, սակայն «առանց հաշվի առնելու Ռուսաստանի եւ Չինաստանի հետ «միջուկային գործարքը», այդ ճանապարհը նույնպես կարող է խնդրահարույց դառնալ, քանի որ Ղազախստանը կարող է վատթարացնել հարաբերությունները Մոսկվայի եւ Պեկինի հետ»:
Ղազախստանի առաջնորդը նշանակալի իրադարձություն է համարել նոյեմբերի վերջին Պուտինի՝ Աստանա կատարելիք պաշտոնական այցը, որը «լրացուցիչ խթան կհաղորդի մեր ռազմավարական գործընկերությանը եւ Դաշնակցությանը»: Արեւմտյան խաղացողները քիչ ջանքեր չեն գործադրում՝ ձգտելով կարգվորել Ռուսաստանի եւ Ղազախստանի երկկողմ երկխոսությունը, մասնավորապես վարկաբեկել համատեղ էներգետիկ նախագծերը։ Սակայն դժվար թե դա հաջողություն ունենա. մեր երկրների տնտեսական հարաբերությունները կառուցվում են իրավահավասար եւ փոխշահավետ համագործակցության վրա, եւ, պետք է ենթադրել, որ միջուկային տեխնոլոգիաների բեկումնային ոլորտում համագործակցությունն առաջիկայում որակապես նոր թափ կստանա։
Դմիտրի Նեֆյոդով
Աղբյուրը՝ fondsk.ru-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի