Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
24News-ին հայտնի են դարձել բացառիկ մանրամասներ Ներքին գործերի նախկին նախարար Վահե Ղազարյանի պաշտոնանկության իրական պատճառներից։ Կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրները հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանն այդ որոշումը կայացրել է այն բանից հետո, երբ իմացել է, որ ՆԳ նախարար Վահե Ղազարյանն իրեն զեկուցել է Գագիկ Ծառուկյանի որդու՝ Նվեր Ծառուկյանի հետ կապված միջադեպը միայն այն բանից հետո, երբ վերջինս լքել է Հայաստանի Հանրապետությունը։ Այսինքն, Ծառուկյանի որդին ու նրա թիկնապահը կարողացել են անարգել հատել ՀՀ պետական սահմանը, նոր դրանից հետո ՆԳ նախարարը վարչապետին զեկուցել է տեղի ունեցածի մասին։ Ստացվում է, որ ՆԳ նախարարը «կոծկել» է աղմկահարույց գործն ու դրանով նպաստել, որ Ծառուկյանի որդին կարողանա լքել երկրի սահմանները։
Հիշեցնենք՝ լրագրող Վահե Մակարյանն իր «Makaryan News» տելեգրամ ալիքում հրապարակում էր արել, որ հոկտեմբերի 26-ին՝ ժամը 03:30-ի սահմաններում, Նվեր Ծառուկյանի մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել՝ վիճաբանությունն առաջացել է խաղատան աշխատակիցների և Նվեր Ծառուկյանի ու նրա թիկնապահների միջև, որը վերածվել է ծեծկռտուքի, հնչել է կրակոց կամ կրակոցներ։
Քննչական կոմիտեից էլ 24News-ին փոխանցել էին, որ միջադեպի առնչությամբ հարուցվել է քրեական գործ ․«Տվյալ օբյեկտում միջադեպի առնչությամբ խուլիգանության, կողոպուտի հատկանիշներով վարույթ է հարուցվել։ Դրա շրջանակներում 5 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, նշված անձանց կալանավորելու որոշումներ են կայացվել և նրանց նկատմամբ հետախուզում է հայտարարվել»,- տեղեկացրել էր Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը, հավելելով՝ վարույթի մասին այլ տվյալներ, ինչպես նաև մեղադրյալների անձնական տվյալները հրապարակման ենթակա չեն։
Այս պահին, ըստ որոշ տեղեկությունների, Ծառուկյանի որդին գտնվում է Մինսկում՝ հաշվի առնելով ԲՀԿ ղեկավարի ու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ընկերական հարաբերությունները։