Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այսօր Հաղթանակի զբոսայգի այցելած ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, պատասխանելով լրագրողների այն հարցին, թե Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի, նրա որդու գործերի հետ կապված ի՞նչ քայլեր է ձեռնարկում, պատասխանեց. «Ոստիկանությունը ի՞նչ քայլեր պետք է անի, այնտեղ գործ կա հարուցված: Քննչական կոմիտեի պետը խոսել է այդ մասին»:
Հարցին, թե ուժի մե՞ջ է այն մոտեցումը, որ կմեկուսացվեն նրանք, ովքեր ուզում են հարցերն այլ ուղղությամբ տանել, Վովա Գասպարյանը պատասխանեց, որ միշտ է ուժի մեջ:
«Շատ ժամանակ ես` որպես մարդ, շատ բաների հետ համաձայն չեմ և ավելի վատ ռեակցիա եմ տալիս, քան դուք: Բայց օրենք կա, եթե մենք փորձելու ենք, մենք պայքարելու ենք անօրինականությունների դեմ: Մենք պետք է կարողանանք հասարակությանը բարձրացնել այն որակին, որ բարոյական ռեակցիան տա մեր հասարակությունը, իսկ իրավական գնահատականը մենք պետք է տանք: Եթե դատախազությունը, ոստիկանությունը սկսեցին զգացմունքային գնահատականներ տալ, արդեն լավ բան չի ստացվի: Մենք պետք է լինենք արդարացի, իսկ դուք զգացմունքային կողմը ապահովեք, դա ձեր սուրբ գործն է»,- ասաց ոստիկանապետը: