Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թախտրավանչին չորեքշաբթի նամակ է գրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գործող նախագահին` ի պատասխան Իսրայելի ռեժիմի վերջին սպառնալիքների․ հայտնում է ԻՌՆԱ-ն։
Նամակում ասվում է, որ «վերջին շրջանում իսրայելական ռեժիմի արկածախնդիր և սադրիչ սպառնալիքների քանակն ավելացել է»։
Իսրայելի նոր վարչապետ Նաֆթալի Բենեթը հայտարարել էր, որ «Իրանի միջուկային ծրագրի դեմ օպերատիվ ծրագրերն ընդլայնվում են», և որ «տարբեր ոլորտներում Իրանի կարողությունների ոչնչացման գործողությունները կշարունակվեն ցանկացած ժամանակ»:
Նամակում ասվում է. «Փաստը, որ Իսրայելի ռեժիմը շարունակում է ոչնչացնել Իրանի կարողությունները, կասկածից վեր է և ապացուցում է, որ այս ռեժիմը պատասխանատու է անցյալում մեր խաղաղ միջուկային ծրագրի դեմ իրականացված ահաբեկչական հարձակումների համար»:
«Հաշվի առնելով տարածաշրջանում Իսրայելի ռեժիմի ապակայունացնող գործելաոճի չարագործ պատմությունը, ինչպես նաև Իրանի միջուկային ծրագրի դեմ քողարկված գործողությունները, այս ռեժիմի դեմ պետք է պայքարել՝ բոլոր սպառնալիքներն ու դիվերսիոն վարքագիծը դադարեցնելու համար»,- նշել է իրանցի դիվանագետը։