կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-21 13:32
Իրավական

Մանրամասներ` ատրճանակ գործի դրած պատգամավորի արկածների մասին

Մանրամասներ` ատրճանակ գործի դրած պատգամավորի արկածների մասին

Ըստ news.am-ի` Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի խանութներից մեկում վերջերս ուշագրավ դեպք է գրանցվել` ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Դավիթ Քոչարյանի մասնակցությամբ: 

 

Այս միջադեպի վերաբերյալ yerkir.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել: Մեր տեղեկություններով` մարտի 9-ի երեկոյան Հրազդանում հայտնի «Պույ-Պույ»-ի Արտակը `«Պույ-Պույ» խանութ-սրճարանի տերը, ով նաև ԲՀԿ-ական նախկին պատգամավոր, վերջերս էլ ԵԿՄ վարչության անդամ դարձած Մխիթար Հարությունյանի մորեղբոր որդին է, ոգելիչ խմիչքի ազդեցության տակ, անցնելով Միկրոշրջան թաղամասում գտնվող «ՎԵՎ» սուպերմարտի մոտով, մեքենան հանկարծակի կանգնեցրել է խանութի տիրոջ` Սամոյի առջեւ և փակել նրա ճանապարհը, ինչը վիճաբանության առիթ է դարձել:

 

Yerkir.am-ի  տեղեկություններով` բանը հասել է նրան, որ Արտակը հարվածել է Սամոյին, ինչից հետո վիճաբանությանն են խառնվել Մխիթար Հարությունյանի ազգականները, այդ թվում` ԲՀԿ-ական պատգամավոր Դավիթ Քոչարյանը, ով, ըստ որոշ տեղեկությունների` անգամ ատրճանակով կրակել է  հատակին:

 

Ի դեպ, առավոտից ԲՀԿ-ական Դավիթ Քոչարյանի հեռախոսահամարն անջատված է, իսկ Մխիթար Հարությունյանը և «ՎԵՎ»-ի տերը չեն պատասխանում զանգերին: Ոստիկանությունից էլ, ինչպես միշտ, տեղեկությունը ճշտելու վերաբերյալ մեր հարցին խոստացան պատասխանել գրավոր: