Փոխարժեքներ
20 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.97 |
EUR | ⚊ | € 410.79 |
RUB | ⚊ | ₽ 3.89 |
GBP | ⚊ | £ 491.54 |
GEL | ⚊ | ₾ 142.35 |
Վրաստանում հետընտրական ցնցումները հետզհետե ավելի են թեժանում: Հոկտեմբերի 26-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո, երբ արևմտամետ ընդդիմությունը հայտարարեց, թե չի ընդունում ամփոփված արդյունքները, իրավիճակն ավելի լարվեց: Մայրաքաղաք Թբիլիսիում ցուցարարները նոր խորհրդարանական ընտրությունների պահանջով սկսեցին բողոքի ցույցեր կազմակերպել: Երեկ գիշեր էլ վրաններն ու ձայնային սարքավորումներ են բերվել մայրաքաղաքի փողոցներ:
Պատմաբան Խաչատուր Ստեփանյանը Yerkir.am-ի հետ զրույցում անդրադառնալով հարևան Վրաստանում ստեղծված իրավիճակին ասաց՝ ընդդիմությունը փորձում էր մեղավորներ փնտրել, սակայն ակնհայտ էր, որ ձախողել էր ընտրապայքարում:
«Պարզ էր, որ իրենք ակնկալում էին Արևմուտքի աջակցությունը, բայց դա, ըստ էության բավարար չեղավ, որպեսզի հաղթանակ տանեին իշխանության հետ պայքարում: Կարծում եմ, որ այս ամենը կապված է նաև աշխարհում տեղի ունեցող զարգացումների հետ (նկատի ունի ԱՄՆ ընտրությունները, ռուս-ուկրաինական պատերազմը և այլն,- խմբ.)»,- ասաց Ստեփանյանը վստահեցնելով՝ տեղի ունեցողի ֆոնին լուրջ փոփոխություններ չեն լինելու:
Պատմաբանը նկատեց՝ ընդդիմությունը մարզերում այդքան աջակցություն չունի, որպեսզի մայրաքաղաքում լայնամասշտաբ բողոքի ցույցեր կազմակերպվեն:
Հիշեցնենք՝ Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 16-ին հաստատել է ընդդիմության և նախագահի կողմից չճանաչված խորհրդարանական ընտրությունների ամփոփիչ արդյունքները։ Ընտրություններում արձանագրված թվերի համաձայն՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մնում է իշխանության ղեկին չորրորդ ժամկետն անընդմեջ։ Պատգամավորական մանդատ ստացած չորս ընդդիմադիր ուժերից ոչ մեկն այդպես էլ չի համաձայնում հայտարարված արդյունքների հետ։