կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-03-20 14:14
Քաղաքական

Ալիևի մարազմատիկ հայտարարությունների շարունակությունը կլինի տարածքային պահանջների ներկայացումը մյուս հարևան պետություններին․ Վրաստանում ՀՀ դեսպան

Ալիևի մարազմատիկ հայտարարությունների շարունակությունը կլինի տարածքային պահանջների ներկայացումը մյուս հարևան պետություններին․ Վրաստանում ՀՀ դեսպան

Սամցխե-Ջավախքի տարածաշրջան կատարած այցի ընթացքում մարտի 20-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպեց Ախալքալաքի հայ համայնքի հետ։ Հանդիպման ընթացքում դեսպան Սադոյանը պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին։

Անդրադառնալով շրջանի սոցիալ-տնտեսական խնդիրներին՝ դեսպանը նշեց, որ այդ հարցն իր մշտական ուշադրության կենտրոնում է, և իր պաշտոնավարման ընթացքում կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի մի շարք խնդիրներ լուծում ստանան, ստեղծվեն նոր աշխատատեղեր և այլն։

Հարցեր հնչեցին Հայաստանի սահմանակից մարզերի հետ ապակենտրոնացված համագործակցության, մշակույթի, սպորտի, կրթության, զբոսաշրջության և այլ ոլորտների հետ կապված։

Դեսպան Սադոյանն ընդգծեց Թբիլիսիի հետ Սամցխե-Ջավախքի տարածաշրջանի հայ բնակչության կապի ամրապնդման և վրացերեն լեզվի ուսուցման կարևորությունը։

Ներկաներից մեկին հետաքրքրում էր Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունը, թե Հայաստանի ողջ տարածքն ադրբեջանական  պատմական հողեր են։ Հարցին ի պատասխան՝ Վրաստանում ՀՀ դեսպանը  նշեց, որ Ալիևի հայտարարություններն արդեն մարազմատիկ բնույթ են կրում, և եթե այսպես շարունակվի, ապա Ալիևն իր հաջորդ տարածքային պահանջները կներկայացնի Ադրբեջանի մյուս հարևան պետություններին։

Հանդիպման ավարտին Ռուբեն Սադոյանը Գումբուրդո գյուղի Սուրբ Խաչ մատուռի կառուցման համար Սայաթ և Խաչատուր Սահարյան եղբայրներին պարգևատրեց Սփյուռքի նախարարության «Պողոս Նուբար» մեդալով։

Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայություն