Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թշնամու ռազմական ագրեսիայի հետեւանքով զոհված երկրապահներից երկուսը կհուղարկավորվեն Եռաբլուրում։ Այդ մասին հայտնու են ԵԿՄ-ից։
Գագիկ Վարազդատի Մանուկյանի հոգեհանգիստը տեղի կունենա փետրվարի 14-ին, ժամը 18։00-ից Քասախ գյուղի մշակույթի տուն։ Հուղարկավորությունը՝ փետրվարի 15-ին, ժամը 13։00-ին Քասախ գյուղում։
Արսեն Գագիկի Համբարձումյանինը՝ փետրվարի 15-ին, ժամը 18։00-ից Նորք Մարաշի Ս․ Աստվածածին եկեղեցում։ Հուղարկավորությունը՝ փետրվարի 16-ին, ժամը 13։00-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։
Հրաչյա Թալիշի Հովհաննիսյանը՝ փետրվարի 16-ին, ժամը 18։00-ից Նորքի Մարաշի Ս․Աստվածածին եկեղեցում։ Հուղարկավորությունը՝ փետրվարի 17-ին, ժամը 13։00 –ին Ջրվեժում։
Էդուարդ Համլետի Հարությունյանինը՝ փետրվարի 16-ին, ժամը 18։00-ից Կոնդի Ս․ Հովհաննես եկեղեցում։ Հուղարկավորությունը՝ փետրվարի 17-ին, ժամը 13։00 –ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։
Հավերժ փառք նահատակված մեր մարտական ընկերներին։
Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով, կա 4 զոհ և 1 վիրավոր։