|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ռուսաստանում տոնական օրերին սարսափելի սպանություն է տեղի ունեցել: Ամուսինը սպանել է կնոջը, մասնատել նրա մարմինը և, հետքերը կորցնելու նպատակով, թաղել դրանք տարբեր վայրերում. հաղորդում է Lifenews-ը:
39-ամյա Իրինա Կաբանովայի` իբրև թե անհայտ կորելու մասին ոստիկանությանը հաղորդում է տվել նրա ամուսինը` Ալեքսեյ Կաբանովը: Նա ասել է, թե կինը հունվարի 3-ին իր հետ վիճելուց հետո թողել-գնացել է տնից և այլևս չի վերադարձել:
8 օր շարունակ ոստիկանությունը փնտրել է կնոջը: Եվ միայն ամուսնու հեռախոսային զանգերը վերծանելուց հետո պարզ է դարձել, որ կնոջը նա է սպանել: Նա ոստիկանությանը պատմել է, որ սպանելուց հետո մասնատել է դիակը, ապա հետքեր չթողելու համար իր մեքենայով տարել դրանք քաղաքի տարբեր հատվածներ:
Ի դեպ, նրանք երեք երեխա ունեն: