կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-25 15:15
Հասարակություն

Լոլիկի սպիտակ մասերը վտանգավոր չեն. գյուղնախարար

Լոլիկի սպիտակ մասերը վտանգավոր չեն. գյուղնախարար

Այսօր ԱԺ-ում շարունակվում էր 2015թ. բյուջեի կատարողականի քննարկումը:

Գյուղատնտեսույան նախարար Սերգո Կարապետյանին հարց ուղղեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը: Պատգամավորին հետաքրքրում էին լոլիկի հետ կապված հարցերը, մասնավորապես` արդյո՞ք առողջությանը վնաս չեն լոլիկի սպիտակ մասերը, որոնք պարարտանյութերի հետևանք են, արդյո՞ք դա հսկում է սննդի անվտանգության տեսչությունը: Պատգամավորը նկատել է նաև, որ պահածոյացված լոլիկները հիմնականում անորակ են, ինչո՞ւ է այդպես:

Նախարարը պատասխանեց, որ լոլիկի միջի սպիտակ մասերը սորտային առանձնահատկություն է, որը վտանգ չի պարունակում, դրանք վտանգավոր չեն առողջության համար: Նրա խոսքով՝ իրենք խրախուսում են լոլիկի տեղական սորտերի արտադրությունը: Ինչ վերաբերում է պարարտանյութերի օգտագործմանը, ապա, նախարարի համոզմամբ, այսօր գյուղոլորտում եռակի քիչ պարարտանյութ է օգտագործվում, քան պետք է:

«Շեղումներ չկան` նիտրիտների մասով, սննդի անվտանգությունը հետևում է այդ ամենին: Ինչ վերաբերում է պահածոյացված լոլիկին, ապա այն հնարավոր է չհամապատասխանի ստանդարտներին, բայց քանի որ մեր լոլիկի որակը բարձր է, ապա այն կարելի է հանգիստ պահածոյացնել»,- ասաց Սերգո Կարապետյանը: