Փոխարժեքներ
05 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 402.72 |
EUR | ⚊ | € 422.9 |
RUB | ⚊ | ₽ 3.85 |
GBP | ⚊ | £ 510.09 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
Սալոմե Զուրաբիշվիլին կոչ է անում նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնել, քանի որ երկրում այժմ «քաղաքական ճգնաժամ» է։ Սալոմե Զուրաբիշվիլին վստահ է, որ այս հարցում իրեն կօգնի Եվրոպան։
«Մենք կվերադառնանք նոր ընտրությունների, որպեսզի երբ ժամանակը գա, Վրաստանը ստանա լեգիտիմ խորհրդարան, օրինական կառավարություն և լեգիտիմ նոր նախագահ։ Սա մեր ճանապարհն է։ Մեր ճանապարհը կայունության, ժողովրդավարության և Եվրոպայի ճանապարհն է»,- ասել է նա եվրոպական ութ երկրների խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների նախագահների պատվիրակության անդամների հետ հանդիպումից հետո։
Հիշեցնենք` հոկտեմբերի 26-ին Վրաստանում խորհրդարանական ընտրություններ անցկացվեցին, որի արդյունքում հաղթեց իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը` հավաքելով քվեների 53,93%-ը: Այս արդյունքները հրաժարվեցին ճանաչել խորհրդարան անցած ընդդիմադիր բոլոր չորս ուժերը, նրանց աջակցող ՀԿ-ները և Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ Վերջինս հայտարարեց, որ ընտրություններն ամբողջությամբ կեղծվել են։