|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Վրաստանի նախագահի անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին, որին աջակցում է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, ավելի մեծ շանսեր ունի հաղթելու: Այդ մասին են վկայում վրացական հայտնի ԶԼՄ-ների` ipn.ge-ի, ambebi.ge-ի և kvirispalitra.ge-ի, անցկացրած հարցման տվյալները. հայտնում է Sputnik Грузия-ն:
Այսպես` հարցվածների 53 տոկոսն ասել է, որ կքվեարկի Զուրաբիշվիլիի օգտին, իսկ 33 տոկոսը` «Միասնական ազգային շարժում» կուսակցությունից թեկնածու Գրիգոլ Վաշաձեի: Մարդկանց 7 տոկոսը դեմ կքվեարկի երկուսին էլ:
Ընտրությունները կանցկացվեն վաղը` նոյեմբերի 28-ին: