Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ափսոսանք է հայտնել, որ համավարակի պատճառով Վրաստանը չի կարող պատշաճ կերպով նշել Անկախության օրը. այս մասին հայտնում է Regnum-ը։
Նա, մասնավորապես, նշել է. «Այսօր անսովոր է մայիսի 26-ը: Հանրությունը ճգնաժամի պատճառով հնարավորություն չունի միասին լիարժեք նշելու այն…Մենք պետք է հասկանանք, որ պատերազմը դեռ չի ավարտվել: Մենք շարունակում ենք պայքարել անտեսանելի թշնամու դեմ … Այս դեպքում առճակատումը և բևեռացումը ամենամեծ սպառնալիքն են հանդիսանում և խոչընդոտում են էներգիայի մոբիլիզացմանը»,- ասել է Զուրաբիշվիլին ՝ իր ելույթի մի զգալի մասը նվիրելով կորոնավիրուսի դեմ պայքարին:
Միևնույն ժամանակ, պետության ղեկավարը կոչ է արել նախապատրաստվել տնտեսական և սոցիալական խնդիրները հաղթահարելուն: Նրա կարծիքով՝ սա նաև այն պայքարի մի մասն է, որում երկիրը պետք է միավորվի: