կարևոր
883 դիտում, 3 շաբաթ առաջ - 2024-11-08 17:24
Հասարակություն

Թոքալը եկեղեցու վերականգնողական աշխատանքները շարունակվում են

Թոքալը եկեղեցու վերականգնողական աշխատանքները շարունակվում են

Թոքալը եկեղեցու վերականգնման և պահպանման աշխատանքները շարունակվում են, այն Կապադովկիայի տարածաշրջանի կարևոր տուրիստական ուղղություններից է։

10-րդ դարի վերջի և 11-րդ դարի սկզբի Գյորեմեի բաց երկնքի տակ թանգարանի մուտքի մոտ գտնվող Թոքալը եկեղեցու որմնանկարների ներկը մգացվում է, ճեղքեր ունեցող վեմերը ամրացվում են։

Նևշեհիրի թանգարանի տնօրեն Գյոքհան Մասքարը, եկեղեցու ներսում կատարվող աշխատանքների մասին տեղեկություններ տրամադրելով, նշել է․ «Այս եկեղեցին ևս տարածաշրջանի ժայռափոր եկեղեցիներից է։ Եկեղեցում տեսարաններ կան Հիսուս Քրիստոսի կյանքից և Աստվածաշնչից: Եկեղեցու կարևոր կողմերից մեկն այն է, որ այստեղ օգտագործվել է կապույտ «Լապիս Լազուլի» քարը։ Այս քարը հին ժամանակներում ներմուծվել է Աֆղանստանից։ Եկեղեցին ժամանակ առ ժամանակ ընդարձակվել է։ 2011 թ․ այստեղ վերականգնողական և պահպանողական աշխատանքներ են իրականացվում Իտալիայի Տուսկիայի համալսարանի գիտական ​​կոմիտեի և Նևշեհիրի վերականգնման և պահպանման լաբորատորիայի տնօրինության փորձագետների կողմից՝ Նևշեհիրի թանգարանի տնօրինության գլխավորությամբ։ Մինչ փորձագիտական ​​խումբը մգացնում է թույլ ներկերը և փոշոտում ներկերի շերտերը, այն վեմերը, որոնք ճեղքեր ունեն, նույնպես ամրացվում են»։

Մասկարը նաև հայտնել է, որ եկեղեցու հյուսիսային ճակատի աշխատանքներն ավարտված են, և հավելել, որ այժմ աշխատանքները շարունակվում են հարավային պատի վրա։

https://www.iha.com.tr/nevsehir-haberleri/tokali-kilisesinde-restorasyon-calismalari-devam-ediyor-140187632

Թարգմանեց Տիգրան Չանդոյանը

Akunq.net