|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայացած «Եվրոպայի քաղաքական համայնքի գագաթնաժողովի» գլխավոր նիստի շրջանակներում։ Այս մասին փոխանցում է ermenihaber.am-ը:
Էրդողանն անդրադարձել է անվտանգային հարցերի և ընդգծել, որ դրանք միայն ռազմական սպառնալիքները, ահաբեկչական հարձակումները և հիբրիդային պատերազմների ռազմավարությունները չեն և ընդգծել է, որ այդ համատեքստում բոլորի վրա ազդում են կիբերհարձակումները, գաղթը, համաճարակները և այլն։
Նա, հավելելով, որ Բուդապեշտում են քննարկելու Եվրոպայի բազմաճյուղ անվտանգային հարցերը, ասել է․
«Մեր խաղաղությանը, կայունությանը և բարօրությանը սպառնացող վտանգների զգալի մասը հասել է այնպիսի չափերի, որոնք մենք միայնակ չենք կարող հաղթահարել»։
Այս համատեքստում Էրդողանն անդրադարձել է Թուրքիայի՝ Եվրամիությանը (ԵՄ) անդամակցելու գործընթացին և դժգոհել․
«Չկա ողջամիտ բացատրություն այն բանին, որ մայրցամաքի բարօրության և անվտանգության համար կարևոր նպաստ ունեցող Թուրքիայի նման թեկնածու երկրի անդամակցության հարցը տարիներ ի վեր խոչընդոտվում է»։