կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-18 22:07
Աշխարհ

Բեռլինը պատրաստ է աջակցել Թուրքիայի` ԵՄ-ին անդամակցության գործընթացի արագացմանը. Մերկելը սիրաշահում է Թուրքիային

   Բեռլինը պատրաստ է աջակցել Թուրքիայի` ԵՄ-ին անդամակցության գործընթացի արագացմանը. Մերկելը սիրաշահում է Թուրքիային

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Թուրքիայում քննարկում է ներգաղթյալների ճգնաժամը այդ երկրի իշխանությունների հետ:  Եվրամիությունը Թուրքիային առաջարկում է ֆինանսական աջակցություն եւ Շենգենյան գոտում իր քաղաքացիների ազատ տեղաշարժի սահմանափակումների որոշակի թուլացում: 

Ինչպես գրում է BBC-ն, Մերկելը բավական դժվարին կացության  մեջ է հայտնվել: Մինչ այս նա կտրուկ հայտարարություններ էր անում Թուրքիայի` ԵՄ-ին անդամակցության դեմ: Իսկ այժմ Անկարայի աջակցությունը նրան այնքան է անհրաժեշտ, որ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ Ստամբուլում կայացած  բանակցություններից հետո Գերմանիայի կանցլերը հայտարարել է, որ Բեռլինը պատրաստ է աջակցել Թուրքիայի` ԵՄ-ին անդամակցության գործընթացի արագացմանը:

Ի դեպ,  Թուրքիայում 2 մլն սիրիացի փախստական կա: Իսկ  Եվրոպա ներգաղթյալների մեծ մասը գալիս է հենց Թուրքիայով: