կարևոր
703 դիտում, 2 շաբաթ առաջ - 2024-11-07 11:48
Քաղաքական

Թեհրանը կողմ է հաղորդակցությունների բացմանը` հաշվի առնելով ՀՀ ինքնիշխանությունը. դեսպան

Թեհրանը կողմ է հաղորդակցությունների բացմանը` հաշվի առնելով ՀՀ ինքնիշխանությունը. դեսպան

Թեհրանը կողմ է տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների բացմանը, բայց հաշվի առնելով Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Կապանում «Հայաստան-Իրան. Համագործակցության ընթացքն ու նոր հեռանկարները» խորագրով փորձագիտական եռօրյա համաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։

Նրա խոսքով` Իրանի դիրքորոշումը հստակ է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ` իրանական կողմը դեմ է աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության և միջանցքային տրամաբանության։

«Իրանի և Հայաստանի հարաբերությունները հստակ հիմք ունեն, մենք դարեր շարունակ կողք կողքի ապրած հարևաններ ենք և ունենք շատ լավ, բարիդրացիական հարաբերություններ։ Եվ ես չեմ կարծում, որ ինչ-որ մեկը քայլ կկատարի երկու երկրների ժողովրդի շահերի դեմ»,- ասաց Սոբհանին։

Նա նշեց, որ նախկինում երկկողմ հարաբերությունները նույնպես զարգանում էին առանց արտաքին գործոնների ազդեցության։ Թեհրանը համոզված է, որ Երևանի հետ հարաբերությունները կշարունակեն զարգանալ երկկողմ համագործակցության ոգով, որի վրա չեն ազդում արտաքին գործոնները։