Փոխարժեքներ
13 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.86 |
EUR | ⚊ | € 430.74 |
RUB | ⚊ | ₽ 4.796 |
GBP | ⚊ | £ 511.04 |
GEL | ⚊ | ₾ 141.89 |
ՀՀ կառավարությունը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրեց Կոտայքի նախկին մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանի թեկնածությունը։
Նոյեմբերի 5-ին հայտնել էինք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը որոշել է ՀԾԿՀ նախագահի թեկնածու առաջադրել Մեսրոպ Մեսրոպյանին։
Նշենք, որ Մեսրոպ Մեսրոպյանը Կոտայքի մարզպետի պաշտոնը զբաղեցրել է կես տարի` 2020 թվականի նոյեմբերի 26-ից մինչև 2021 թվականի մայիսի 27-ը։ Մինչ այդ նա Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ էր:
Հիշեցնենք` հոկտեմբերի 10-ին հայտնի դարձավ, որ աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը, որն այդ պաշտոնում նշանակվել էր 2019թ-ին։