|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում թեկնածու է առաջադրել Ալեքսանդր Սիրունյանին։ Հիշեցնենք, որ Ալեքսանդր Սիրունյանը նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։
Թեմայի վերաբերյալ կարծիք է հայտնել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ հետևյալ գրառմամբ։
«Երևի նոր ստանդարտ կա ՔՊ-ի կողմից պաշտոնի առաջադրվելու համար. ունենալ այնպիսի հանրային խոսք, որը նորմալ մարդիկ չկարողանան անգամ բարձրաձայն արտաբերել։
Վաղն առավոտյան մեկնակրող ԱԺ նիստերի օրակարգում է նաև այս անհատի Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության հարցը։ Առաջարկողն, իհարկե, իշխող ուժն է։ Կարծում եմ անհատն ամբողջությամբ արտահայտում է ՔՊ արժեհամակարգը։ Ու այս մարդը պետք է երաշխավորի դատարանների և դատավորների անկախությունը։ Պետական կառավարման քպական մակարդակ»։
ԲԴԽ անդամի պաշտոնում Ալեքսանդր Սիրունյանի թեկնածությանն է անդրադարձել նաև Մենուա Սողոմոնյանը՝ գրելով․
«Ալեքսանդր Սիրունյանը, ով մշտապես աչքի է ընկել ատելության խոսքով (հատկապես արցախցիների հանդեպ), հայհոյախոսությամբ, վաղը ԱԺ ՔՊ խմբակցության կողմից առաջադրվելու է ՀՀ բարձրագույն դատական խորհրդի անդամ։ Նրա ընտրվելը հերթական անգամ կփաստի, որ ՀՀ գործող վարչախումբը հովանավորում է ատելության խոսքը, եթե այն ծառայում է իր քաղաքական շահերին»։