|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր արտգործնախարար Արարատ Միրզոյանը կգնա խորհրդարան: ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում նա կներկայացնի ԱԳՆ-ի՝ 2025 թվականի համար նախատեսված բյուջեի նախագիծը:
Արարատ Միրզոյանը խոսելու է նաեւ նախարարության կատարած աշխատանքի եւ Ադրբեջանի հետ բանակցությունների մասին:
Խորհրդարան կգնան նաեւ Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը եւ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ 2025 թվականի պետբյուջեի նախագծի քննարկմանը մասնակցելու:
Ուրբաթ օրը եւս բյուջեի նախագծի քննարկումները կշարունակվեն: Այդ օրն էլ խորհրդարան կգնան Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը եւ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Բյուջեի նախագծի քննարկումը կտեւի մինչեւ նոյեմբերի 5-ը, դրանից հետո կներկայացվեն գրավոր առաջարկներ, իսկ արդեն նոյեմբերի 12-ից բյուջեի նախագիծը կքննարկվի նաեւ ԱԺ լիագումար նիստերի ժամանակ: Նշենք, որ սեպտեմբերին Կառավարությունում խորհրդակցության ժամանակ արդեն իսկ ներկայացվել է 2025 թվականի պետական բյուջեի նախագիծը»: