|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երկուշաբթի օրը՝ հունիսի 5-ին, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կգնա խորհրդարան: Տեւական ժամանակ է՝ ՔՊ-ականներն անհամբեր սպասում են, որ հանդիպեն Միրզոյանի հետ, քանի որ վերջինս գործադիր տեղափոխվելուց հետո իր կապը խզել է ՔՊ-ական պատգամավորների հետ, անգամ հրաժարվել է դառնալ ՔՊ վարչության անդամ, որպեսզի խմբակցության իր թիմակիցների հետ հնարավորինս քիչ շփվի:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ -ականները երկուշաբթի պատրաստվում են հարցախեղդ անել նրան, որպեսզի հասկանան՝ ի վերջո ինչ բանակցություններ է վարում Հայաստանն Ադրբեջանի հետ: ՔՊ-ամերձ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ խմբակցության ներսում ներքին քննարկումներ կան, որ պետք է Միրզոյանին այդ օրը սեղմեն, որ խզել է կապը թիմակիցների հետ:
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում