կարևոր
4024 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-20 10:33
Իրավական

Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու գործը կգնա դատարան. «Ժողովուրդ»

Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու գործը կգնա դատարան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.«Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ԱԱԾ-ն նախաքննության ավարտ է հայտարարում արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու դեպքով կալանավորված անձանցից մեկի քրեական գործը: Ո՞ւմ մասին է խոսքը:

Ինչպես հայտնի է, 2020թ. պատերազմի դադարեցման գործընթացով պայմանավորված՝ մի խումբ քաղաքացիների հետ Ա.Բ.-ն ներկա էր գտնվել մայրաքաղաք Երեւանում, որտեղ կառավարության, Ազգային ժողովի վարչական շենքերի դիմաց, դրանց ներսում եւ ՀՀ վարչապետին հատկացված կեցավայրի մոտ կատարվում էին զանգվածային անկարգություններ: Նշվում է նաեւ, որ նա միացել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրող զանգվածային անկարգությունների մասնակիցներին, ճեղքելով վերջիններիս շարքերը՝ մոտեցել է արդեն իսկ գետնին ընկած Արարատ Միրզոյանին եւ ոտքով հարվածել է վերջինիս՝ այդկերպ բռնություն գործադրելով նրա նկատմամբ:

Խոսքը Արա Բադոյանի մասին է, ու նրա մասով գործը ուղարկվում է դատարան: Նշենք, որ Բադոյանը չի ընդունում մեղքը՝ հայտարարելով՝ երբ մոտեցել է Միրզոյանին, նա արդեն գետնին ընկած է եղել:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում