|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Իրանի կառավարությունը նախատեսել է 200%-ով ավելացնել ռազմական ծախսերը, այդ մասին հայտնել է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆաթեմեհ Մոհաջերանին՝ անդրադառնալով 2025 թվականի պետբյուջեի նախագծին։
«Ռազմական բյուջեի զգալի՝ 200%-ով աճ է նախատեսվել»,- ասել է Իրանի կառավարության ներկայացուցիչը ճեպազրույցի ժամանակ, որը հեռարձակել է IRIB հեռուստաալիքը։
Նշենք, որ 2024 թվականի պետբյուջեով Իրանը ռազմական ծախսերին ուղղել է 1,8 միլիարդ եվրոյին համարժեք գումար։