Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՆԱՏՕ-ն ավելացնում է օգնությունն Ուկրաինային և կշարունակի դա անել այնքան, որքան պահանջվի: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Հյուսիսատլանտյան խորհրդի հայտարարությունն Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների 1 տարվա կապակցությամբ։
«Մենք այսուհետ Էլ կշարունակենք Ուկրաինայի քաղաքական և գործնական աջակցությունը, մինչ այն պաշտպանվում է Ռուսաստանի ներխուժումից, և կպահպանենք մեր աջակցությունն այնքան ժամանակ, քանի դեռ դա անհրաժեշտ է՝ օգնելու Ուկրաինային , որ հաղթի: Այս համատեքստում ՆԱՏՕ-ն կշարունակի սերտ համակարգումը համապատասխան շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների, մասնավորապես՝ ԵՄ-ի, ինչպես նաև համախոհ երկրների հետ», - ասված է հայտարարության մեջ։
ՆԱՏՕ-ի երկրները նաև ընդգծում են, որ «նախկինի նման լի են վճռականությամբ՝ պահպանելու համակարգված միջազգային ճնշումը Ռուսաստանի վրա»: Փաստաթղթում ասվում է, որ «ՆԱՏՕ-ն զգալիորեն ամրապնդում է զսպման և պաշտպանության իր դիրքերը և նախկինի պես պատրաստ է պաշտպանել դաշնակիցների տարածքի յուրաքանչյուր դյույմը»:
Հայտարարությունում նշվում է, որ ՆԱՏՕ-ն շարունակում է հավատարիմ մնալ իր ,բաց դռների քաղաքականությանըե: «Մեր հանձնառությունը Վաշինգտոնի պայմանագրին, ներառյալ՝ 5-րդ հոդվածին, անխախտ է: ՆԱՏՕ-ն ավելի ուժեղ է և ավելի միասնական, քան երբևէ: Մենք ողջունել ենք Ֆինլանդիայի և Շվեդիայի ընտրությունը՝ դառնալու ՆԱՏՕ-ի անդամներ և վերահաստատել ենք մեր հավատարմությունը ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականությանը», - ընդգծում է դաշինքը:
Հայտարարությունում նշվում է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը կշարունակի ամրապնդել իր գործընկերությունն Ուկրաինայի հետ՝ նրա եվրաատլանտյան ձգտումներին զուգահեռ: «Մենք նաև ամրապնդում ենք մեր մյուս գործընկերային հարաբերությունները, այդ թվում՝ օգնելով այն երկրներին, որոնք առավել մեծ չափով են ենթարկված Ռուսաստանի կործանարար ազդեցությանը», - նշված է ՆԱՏՕ-ի հայտարարությունում: