Փոխարժեքներ
13 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.17 |
EUR | ⚊ | € 423.33 |
RUB | ⚊ | ₽ 4.03 |
GBP | ⚊ | £ 505.68 |
GEL | ⚊ | ₾ 142.05 |
Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի գնդապետ Սենոր Հասրաթյանը գրում է.
«Վիճակը, որում այսօր հայտնվել ենք, մեկի կամ մի քանիսի արածի արդյունք չէ... Սա արդյունք է այդ վիճակի ծանրությունը չգիտակցող ժողովրդի միամտության ասեմ, թե՞ միամիտ անտարբերության, որ իր համար հյուսել է ցանցաթակարդ և փոխանակ վերև, կողք կամ առաջ նայելով՝ մտածի դրանից դուրս գալու ելքերի մասին, անընդհատ հետ ու ներքև է նայում և նորից հայտնվում անցյալի խորխորատում... Այն անցյալի, որտեղ լավը տեր ունի, իսկ վատն, ինչպես միշտ, անտեր է...
Պատմության չգրված օրենքն է՝ շահում և հաջողում է այն ժողովուրդը, որն իր ներկան ու ապագան կերտում է ոչ թե սեփական անցյալը փորփրելով ու ավերելով, այլ անցյալի լավի վրա նոր ու ավելի հզորը կառուցելով...
Մենք այսօր եղածին ավելացնելու փոխարեն, ունեցածն ավերում ենք... Ավերում ենք, որովհետև, մեզ համար նախընտրելին ես-ն է, այլ ոչ թե Մ Ե Ն Ք-ը ...»։