կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-16 13:44
Քաղաքական

Արդարադատության նախարարն առաջարկում է փակել Հրայր Թովմասյանի թեման

Արդարադատության նախարարն առաջարկում է փակել Հրայր Թովմասյանի թեման

Այսօր լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին` ի՞նչ ժառանգություն է ստացել արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանից, արդարադատության նորանշանակ նախարար Հովհաննես Մանուկյանն առաջարկեց փակել Հրայր Թովմասյանի մասին թեման:

 

«Հրայր Թովմասյանը իմ լավ բարեկամն է, մենք շատ ենք համագործակցել, բայց փակեք այդ թեման»,- ասաց նա:

 

Նոր նախարարի կարծիքով` արժե փակել թեման, որովհետև նախկին կառավարությունը հրաժարական է տվել, ձևավորվել է նոր կառավարություն, իսկ երկրի առաջ կանգնած են լուրջ մարտահրավերներ, ուստի ժամանակ չկա այդ թեմաների շուրջ ծավալվելու:

 

Նախարարը, որպես հիմնական խնդիր, օրեր առաջ մատնանշել էր արդարադատության նախարարության հանդեպ հանրության վստահության հարցը: Այսօր նա ասաց, որ դա այն հարցն է, որը կարճ ժամանակում չի հաջողվի լուծել:

 

Հարցին` մտավախություն չունի՞, որ կարող է արժանանալ նախկին նախարար Հրայր Թովմասյանի ճակատագրին, ով պաշտոնը ստանձնեց` որպես մասնագետ, բայց հեռացավ` որպես հեղինակություն չունեցող պաշտոնյա, Հովհաննես Մանուկյանը պատասխանեց. «Չեմ ուզում համաձայնել այդ մեկնաբանությանը, որովհետև կարծում եմ, որ Հրայր Թովմասյանը որպես փայլուն սահմանադրագետ է ստանձնել պաշտոնը և հեռացել է էլ ավելի հարուստ գիտելիքներով: Հարգանքի տեսակետից, գործադիր իշխանության մեջ լինելով, լրատվամիջոցների կենտրոնում լինելով, բնականաբար, քննադատության սլաքները ուղղվում են գործադիրի անդամի վրա: Այսպես, թե այնպես դա ազդելու է նախարարի հեղինակության վրա»,- ասաց Հովհաննես Մանուկյանը: