կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-24 13:44
Իրավական

Հրայր Թովմասյանի բնակարանի խուզարկությունից հետո առաջարկում եմ խուզարկել նրա ուղեղը. Աշոտյան

Հրայր Թովմասյանի բնակարանի խուզարկությունից հետո առաջարկում եմ խուզարկել նրա ուղեղը. Աշոտյան

Հրայր Թովմասյանի բնակարանի խուզարկությունից հետո առաջարկում եմ խուզարկել նրա ուղեղը՝ ենթարկելով KT-ի եւ ЯМР-ի. հաստատ ինչ կա, այդտեղ է թաքնված: Այս մասին, ըստ Yerkir.am-ի, Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Նա, մասնավորապես, գրել է. «Եթե դա էլ չօգնեց, արյան անալիզ վերցրեք, հաստատ խոլեստերինը բարձր կլինի, ինչը կվկայի, որ նա տարիներ շարունակ չալաղաջ կտորներն է կերել պետական բյուջեից:

Եթե այնտեղ էլ բան չգտնեք, առաջարկում եմ երիկամները УЗИ անել, հաստատ մեջը քարեր կլինեն: Հանեք ստուգեք, վստահաբար զմրուխտ ու ռուբիններ են:

Եթե դա էլ չստացվեց, լյարդը նայեք, հաստատ մսխումների եւ վատնումների մասին աղաղակող ճարպային կուտակումներ կլինեն:

Փայծախը ստուգեք, փայծախը, կասկած չկա, որ չափերը նորմայից մեծ են: Սրանով կապացուցեք, որ տարիներ շարունակ Հրայրը խմել է ժողովրդի արյունը:

Եթե դա էլ չօգնեց, իջեք դեպի միզապարկ, այնտեղ էլ ավազ կլինի, ըստ ամենայնի՝ մանր ու միջին բրիլիանտներից կազմված:

Չէ, ավելի ներքեւ չիջնեք, քանզի ձեր պրոբլեմների սկզբնաղբյուրը հենց այնտեղ է»: