|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է ճանաչել ընտրությունների արդյունքները դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենին իշխանության փոխանցման մեկնարկից հետո:
«Մեր գործը լավ առաջընթաց է գրանցում, մենք շարունակելու ենք քրտնաջան պայքարել, վստահ եմ, որ մենք կհաղթենք»,- գրել է իր Twitter- ում:
Միևնույն ժամանակ, պետության գործող ղեկավարը նշել է, որ, երկրի շահերից ելնելով, ինքն առաջարկել է Ընդհանուր ծառայությունների վարչության ղեկավար Էմիլի Մերֆիին և նրա թիմին առաջնային արձանագրությունների հետ կապված «անել այն, ինչ անհրաժեշտ է»: Այսպիսով՝ նա թույլ է տվել սկսել իշխանության փոխանցման պաշտոնական ընթացակարգերը:
Ավելի վաղ CNN-ը հաղորդել էր, որ վարչությունն ու Մերֆին Բայդենին ճանաչել են նախագահական ընտրություններում հաղթող և հայտարարել իշխանության փոխանցումը սկսելու պատրաստակամության մասին: