կարևոր
6904 դիտում, 3 շաբաթ առաջ - 2024-10-28 18:59
Տարածաշրջան

Արթուր Միրզոյան. Թբիլիսիում բավականին լուրջ են տրամադրությունները. Panorama.am

Արթուր Միրզոյան. Թբիլիսիում բավականին լուրջ են տրամադրությունները. Panorama.am

Այսօր շատերի ուշադրությունը սևեռված է դեպի Վրաստան։ Խորհրդարանական ընտրությունների ավարտից հետո ընդդիմությունը՝ երկրի գործող նախագահի գլխավորությամբ հայտարարել է, որ չի ընդունում արդյունքները և այսօր ժամը 19։00-ին հանրահավաք է հրավիրել։

Ի՞նչ է կատարվում հարևան երկրի մայրաքաղաքում, ի՞նչ տրամադրություններ են։ Այս ու այլ հարցերի շուրջ Panorama.am-ը զրուցել է Վրաստանի Հայ Համայնք կազմակերպության ներկայացուցիչ Արթուր Միրզոյանի հետ, որը բնակվում է Թբիլիսիում։

Panorama.am-Պարոն Միրզոյան, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին քաղաքացիներին այսօր երեկոյան հրավիրել է Ռուսթավելիի պողոտա՝ հայտարարելով, չեն հանդուրժելու ԿԸՀ կողմից հրապարակված արդյունքները։ Ի՞նչ իրավիճակ է հիմա Թբիլիսիում։

Ա. Միրզոյան-Ինչպես արդեն գիտեք, այսօր ժամը 19:00-ին հրավիրվել է ցույց նախագահի կողմից։ Բոլոր ընդդիմադիր խոշոր դաշինքները մասնակցելու են դրան, այսինքն միասնական ուժերով են դա անում։ Խորհրդարանական ընտրություններին մասնակից բոլոր ընդդիմադիր ուժերը համարում են, որ ընտրությունները կեղծվել են և համաձայն չեն այս արդյունքի հետ։

Մինչ այդ, անվտանգության մասով ոստիկանությունը հայտարարել էր, որ ապահովելու են հասարակական կարգը, պաշտպանելու են սահմանադրությունը և թույլ չեն տալու ինչ-որ հեղաշրջումներ անել կամ փոխել, փորձել այլ ձև լուծել ընտրությունների արդյունքները։  Դա միանշանակ ասված է և իշխանությունները, իրենց պնդմամբ, պատրաստ են դիմակայել մինչև վերջ, եթե նման փորձեր լինեն։

Panorama.am-Այս պահին Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալներով, առաջատար է վրացական երազանքը։ Եթե այս արդյունքները չփոփոխվեն, այսինքն չբողոքարկվեն կամ հետագա զարգացումները չծավալվեն, ինչպե՞ս կանդրադառնա «Վրացական երազանք»-ի իշխանության ամրապնդումը Վրաստանում հայ համայնքի ու հայ-վրացական հարաբերությունների հետագա ընթացքի վրա։

Ա. Միրզոյան-Այս պահին բոլորը սպասում են վեջնական տվյալներին, քանի որ հրապարակված են քվեարկության էլեկտրոնային տվյալները։ Չեմ կարծում, որ վերջնական տվյալները հրապարակելիս մեծ փոփոխություններ կլինեն։ Հնարավոր է 1-2 տոկոսի տարբերություն լինի, բայց մեծ փոփոխություն չի լինի։ Ներկա պահին, ինչքան գիտեմ, իշխող կուսակցությունն է անցել խորհրդարան և չորս ընդդիմադիր դաշինքը։

Ընտրությունների արդյունքները համայնքի վրա կազդեն այնքանով, ինչքանով կազդեն պետության վրա։ Պետք է հաշվի առնել, որ մեր համայնքը ավանդական սփյուռքի նման համախմբված չէ ինչ-որ թեկնածուի կամ ինչ-որ ուժի աջակցել-չաջակցելու շուրջ։ Կարծիքները հենց սկզբից էլ տարբեր են եղել, հայության շրջանում որոշ ուժեր ընդդիմության են աջակցում, որոշ ուժեր էլ՝ իշխանությանը։ Ջավախքում էլ տեսել եք,  Ախալքալաքում և Նինոծմինդայում Իշխող կուսակցությունը մոտ 90 տոկոսով հաղթել է։

Մանրամասներ՝ սկզբնաղբյուր կայքում: