Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Panorama.am-ը միանում է լրատվամիջոցներին, որոնք հրաժարվում են ներկա լինել ու լուսաբանել Նիկոլ Փաշինյանի՝ մայիսի 7-ի ասուլիսը։ Նիկոլ Փաշինյանի խոսքը ուղիղ կդնենք միայն մի դեպքում՝ եթե այն ինքնահրաժարականի մասին է։
Ստորև՝ լրատվականների բոյկոտի տեքստը.
«Մենք՝ լրատվամիջոցների ներքոստորագրյալ ղեկավարներս և խմբագիրներս, տեղեկացնում ենք, որ մայիսի 7-ին տեղի ունենալիք Նիկոլ Փաշինյանի ասուլիսի ուղիղ կամ թաքնված նպատակն է պրոթուրքական թեզերի տիրաժավորմամբ արդարացնել «սահմանագծման» և «սահմանազատման» տխրահռչակ գործընթացը՝ հնարավորություն տալով թշնամուն ներթափանցել երկրի խորքը:
Ելնելով այդ սպառնալիքներից՝ հայտարարում ենք, որ չենք ներկայանալու Նիկոլ Փաշինյանի ասուլիսին և ուղիղ կերպով չենք տարածելու հայ ժողովրդի ու հայոց պետականության դեմ ուղղված նրա մտքերն ու տեսակետները:
Հայտարարությունը բաց է միանալու համար:
Irakanum.am- Փայլակ Ֆահրադյան
Newday.am - Անի Գևորգյան
Yerkir.am- Վահե Սարգսյան
Armday.am - Տաթև Այվազյան
Lurer.com- Սյուզի Բադոյան
Past.am - Արտակ Ճաղարյան
Panorama.am- Անահիտ Ոսկանյան»։