28 11 2023
|
||
---|---|---|
EUR | ⚊ | 431.08 |
GBP | ⚊ | 493.7 |
GEL | ⚊ | 149.81 |
RUB | ⚊ | 4.38 |
USD | ⚊ | 402.99 |
Panorama.am-ը գրում է․ Մայոր Կարո Հարոյանը թշնամու վերջին հարձակման ժամանակ վիրավորվում է ստացել: Նա հանրությանը հայտնի դարձավ արցախյան 44-օրյա պատերազմի օրերին՝«համազարկով կրակ» հրահանգից հետո։ Այն լայնորեն տարածվեց սոցցանցերում ու լրատվամիջոցներում։
«Զորամասում էի գտնվոմ, այդ օրը պատասխանատու էի, ձաներից արդեն պարզ դարձավ, որ գործողությունները սկսում են: Համաձայն տագնապի դուրս ենք եկել ու ամեն ստորաբաժանում իր համապատասխան դիրքն է զբաղեցրել»,- «Զինուժ»-ին պատմել է զինվորական հոսպիտալում բուժում ստացող մայոր Հարոյանը:
Կարո Հարոյանի ղեկավարած ստորաբաժանումը կռվել է հարավային ուղղությամբ։
«Իմ անձնակազմը մշտապես մարզված է եղել ու պատրաստ է եղել դրան։ Մշտապես իրենց հետ բոլոր տիպի աշխատանքներ անցկացվել են, խնդիր չի առաջացել մարտական գործողությունների մեջ մտնելու համար», - ասել է Կարո Հարոյանը։