կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-21 15:00
Քաղաքական

Այս երկու նկարները լավագույնս փաստում են, թե ինչ է մնում նիկոլից հետո. ՀՅԴ Երևանի ՔԿ նախագահ

Այս երկու նկարները լավագույնս փաստում են, թե ինչ է մնում նիկոլից հետո. ՀՅԴ Երևանի ՔԿ նախագահ
ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի նախագահ Սարգիս Կարապետյանը գրում է.
 
«Արցախի կորուստը և հինգ հազար հայորդիների մահը ցավալի փաստ է, որը արդեն տեղի է ունեցել։ Սակայն Հայաստանի Հանրապետության կործանումը, որը տեղի է ունենում այս օրերին հնարավոր է դեռ կասեցնել։
 
Չգիտեմ ինչ անուն կարելի է տալ այն մարդկանց, ովքեր իրենց երեխաներին կարող են մասնակիցը դարձնել նրանց իսկ ապագայի կործանմանը։
 
Հարց եմ ուզում հղել անհայտ կորած և զոհված հայորդիների ծնողներին....
 
Լա՞վ եք ձեզ զգում այս ծափողջյունների և աղուհացի ֆոնի ներքո։ Մարդ որը ի պաշտոնե պարտավոր է ձեր պրոբլեմներով զբաղվելու, թքել է դրանց վրա և քարոզարշավ սկսել հանուն աթոռի, իսկ դուք դեռ մեղադրում ե՞ք Բաղրամյան պողոտայում հավաքվածներին։
 
Երեկ թուրքը մտավ Արագածոտնի մարզ և ի զարմանս ինձ որոշ մարդիկ նրան դիմավորեցին ծափերով և աղուհացով։
 
Այս երկու նկարները լավագույնս փաստում են թէ ինչ է մնում նիկոլից հետո...
 
Ուշքի արի հայ ազգ, քանի դեռ չես կործանվել վերջնականապես»։