Փոխարժեքներ
11 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.87 |
EUR | ⚊ | € 415.64 |
RUB | ⚊ | ₽ 3.93 |
GBP | ⚊ | £ 503.74 |
GEL | ⚊ | ₾ 141.74 |
Պատերազմական իրավիճակներում կնոջ դերն ու նշանակությունը բավականին մեծ է. այսօր լրագրողներին ասաց ազատամարտիկ, գնդապետ, «Կին ազատամարտիկների միության» նախագահ Աիդա Սերոբյանը: Ըստ նրա` ամենավախկոտ տղամարդն էլ առյուծ է կտրում, երբ կողքին տեսնում է զենքը ձեռքին կին:
Ազատամարտիկ կինը պատմեց նաև` երբ ինքը ռազմական գործողությունների կենտրոնում էր, ամեն ինչ անում էր, որ իր արտաքին տեսքն էլ լավը լինի:
«Եթե մարտը պետք է ժամը վեցին սկսվեր, ժամը հինգին արթնանում էի, հարդարվում, պատրաստվում, շրթներկ էի քսում անպայման: Երբ այդպես պատրաստվում էի, ասացին` ինչի՞ ես պատրաստվում, հեսա պուլյան կկպնի քեզ ու բարբաթ կդառնաս, ես էլ պատասխանում էի` զատո սիրուն բարբաթ կդառնամ»,- պատմեց Աիդա Սերոբյանը` հավելելով, որ տղամարդիկ դառնում են ավելի քաղաքավարի, ավելի կոկիկ, երբ ռազմի դաշտում իրենց կողքին կին է լինում:
«Կին ու տղամարդ չկա էլ, եթե պահը օրհասական եղավ, պետք է կանգենք զինվորների կողքին»,- ասաց նա:
Անդրադառնալով այն տեսակետին, թե ապրիլյան ռազմական գործողությունների ընթացքում մեր զինվորները զուրկ են եղել որոշակի անհրաժեշտ պայմաներից` սննդից, քնապարկից և այլն, Աիդա Սերոբյանն ասաց, որ նման մոտեցումը պարզապես անընդունելի է:
«Այդպես չէ, ինչպե՞ս կարելի է նման բաների մասին խոսել: Ուտելը առաջնային չէ, էն ժամանակ, օրինակ, երբ ես ռազմի դաշտում էի, ո'չ սնունդ կար, ո'չ քնապարկ, այն ժամանակ որևէ մեկը չէր մտածում ուտելու, քնելու մասին, շաբաթով կոշիկներ չէինք հանում»,- ասաց կին ազատամարտիկը: