Փոխարժեքներ
31 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.05 |
EUR | ⚊ | € 419.37 |
RUB | ⚊ | ₽ 3.99 |
GBP | ⚊ | £ 502.08 |
GEL | ⚊ | ₾ 140.68 |
Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամյան իր ալիքում գրել է․
«Օրն ավարտվեց՝ հաստատելով նվաստիս պնդումն առ այն, որ Իրանի վրա անօդաչուներով հարձակումը փոքր մասշտաբի գործողություն էր, որն ուղեկցվում էր լրատվական ուռճացմամբ. պաշտոնապես հաստատվել է Սպահանում մեկ օբյեկտի մասնակի վնասում։ Նույնիսկ, եթե մի պահ սրան ավելացնենք Ազարշահր քաղաքի ավտոյուղերի արտադրական ձեռնարկությունում բռնկված հրդեհը, որն, ըստ իրանական կողմի պաշտոնական հաղորդագրության, տեխնածին բնույթ է ունեցել, այլ ոչ թե հարձակման հետևանք է, ապա կունենանք ընդամենը երկու օբյեկտ։
Իրանական ՀՕՊ համակարգերը կարողացել են արդյունավետ գործել, և Իրանը պատրաստ է եղել նման հնարավոր հարձակման։
Վերջնականապես հաստատված չէ, թե ո՞ր երկրի ԱԹՍ-ներն են ներգրավված եղել հարձակման մեջ և որտեղի՞ց են դրանք օդ բարձրացել կամ կառավարվել։ Շրջանառվում է իսրայելական ծագման և Ադրբեջանի կամ Իրաքի տարածքից իրականացման հիմնական վարկածը։
Լրատվական աղմուկը և գործողության քարոզչական ուռճացումը նաև ապատեղեկատվական հոսքերով հստակորեն տեղավորվում է Իրանի նկատմամբ վարվող քարոզչական պատերազմի տիրույթում և նպատակ ուներ փորձելու խուճապ տարածել իրանական հասարակության ներսում, ինչը մատնվել է անհաջողության։
Լրատվական ուռճացման և ապատեղեկատվության տարածման մեջ ակտիվ դերակատարություն են ունեցել հիմնականում իսրայելական, ադրբեջանական և որոշ արաբական մեդիա հարթակներ։
Իրանը շարունակում է մնալ, պատկերավոր ասած, մերձավորարևելյան առյուծ, սրանից բխող բոլոր հետևանքներով»։