կարևոր
487 դիտում, 1 ամիս առաջ - 2024-10-17 13:49
Քաղաքական

Պոզով-պոչո՞վ է լինում սահմանադրական կարգի խախտումը․ Փաշինյանը շփոթ է ստեղծում ամենուր և թշնամուն օգտվելու հնարավորություն տալիս․ Կարեն Բեքարյան

«Ինչքան էլ աբսուրդային հնչի՝ Հայաստանն ունի իշխանություն, որից պետք է պաշտպանել Հայաստանը՝ նրա սահմանադրական կարգով, Սահմանադրությամբ, Անկախության հռչակագրով, գոյության իրավունքով»,-այս մասին ԱԺ-ում, «Հայաստան» խմբակցության կողմից հրավիրված խորհրդարանական լսումների ժամանակ ասաց «Հայացք» վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Կարեն Բեքարյանը։

Իր ելույթում, որը Կարեն Բեքարյանը վերնագրեց «Փաշինյանն ու Անկախության հռչակագիրը», հիշեցրեց  Նիկոլ Փաշինյանի ելույթը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, ըստ որի՝ «Արցախը Հայաստան է և վերջ»։

«Թե ինչ կարգի մարտահրավերներ էր սա իր մեջ պարունակում՝ սկսած Արցախի սուբյեկտայնությունը տրորելուց, վերջացրած՝ ընդհանրապես բանակցային գործընթացը  խարխլելու՝ ամբողջական իր գործելաոճի հատված լինելուց, սա տալիս էր բավականին լուրջ մտածելու տեղիք նույն միջնորդներին, համանախագահներին, թե այս  պարագայում ինչպես վերադասավորել բանակցային գործընթացը, շատ լուրջ հարված էր ընդհանրապես բանակցային գործընթացին ու բանակցային գործընթացում  հայկական կողմերի դիրքերին, շատ լուրջ գործիք էր սկուտեղի վրա նվիրած Ադրբեջանին։ Ի՞նչն է ամենահետաքրքիրը. 2022 թվականի նոյեմբերի 11-ի Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տալիս Հանրային հեռուստաընկերությանը ու երբ հարց է հնչում Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում իր հայտարարության հետ կապված, տալիս է  շատ կարճ պատասխան՝ «հենվել եմ Հայաստանի Անկախության հռչակագրի վրա»։

Ես այստեղ մեր իրավաբան գործընկերների ուշադրությունն եմ հրավիրում։ Փաստացի ի՞նչ ենք ստանում. մարդը հենվեց, ինչպես հենվեց՝ այլ խնդիր է, Անկախության հռչակագրի վրա, ստեղծեց այդ մեծագույն ռիսկը, արհավիրքը, մարտահրավերների փունջը, «ինքնախոստովանանք» արեց, որ հենվել է Անկախության հռչակագրի վրա, դրանից չի անցնում երկու տարի ու մարդը պնդում է, որ մեր Անկախության հռչակագիրը, մասնավորապես, Արցախին վերաբերող կետով, չունի որևէ իրավական ուժ, չունի որևէ առնչություն Սահմանադրության և սահմանադրականության հետ, դրա վրա հենվելը  հնարավոր չէ, նույնը դակում է  Սահմանադրական դատարանը։ Պարզագույն հարց է առաջանում՝ պոզով-պոչո՞վ է լինում սահմանադրական կարգի խախտումը»,-ասաց Կարեն Բեքարյանը։

 

Մանրամասն՝ տեսանյութում։