Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ նիստում, երբ քննարկվում էր ՀՀ Ընտրական օրենսգրքում և «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը, ելույթ ունեցավ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ թեև Հայաստանում գործում են երեք տեսակի անձնագրեր՝ սովորական անձնագիր, նույնականացման քարտ և կենսաչափական անձնագիր, ՀՀ ընտրական համակարգը կառուցվել է սովորական անձնագրերի վրա, որովհետև ընտրական օրենսդրությունը ելել է այն կանխավարկածից, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է ունենա անձնագիր: Սակայն այս վերջին 2 տարիների ընթացքում ԸՕ-ն ենթարկվել է այնպիսի փոփոխությունների, որ հնարավորություն է տրվել քաղաքացուն չունենալ սովորական անձնագիր, այլ ունենալ նույնականացման քարտ ու կենսաչափական անձնագիր, բայց ընտրելու իրավունք տրվում է միայն սովորական անձնագրով: Արդյունքում՝ ՀՀ-ում 182 հազար մարդ զրկվել է քվեարկելու իրավունքից:
Ն.Փաշինյանի բնորոշմամբ՝ այս իրավիճակը անեկդոտային է, որովհետև սա ցույց է տալիս, որ ՀՀ-ում աջ ձեռքը չգիտի, թե ձախ ձեռքն ինչ է անում, և նույնիսկ ձախ ձեռքն էլ չգիտի, թե ինքն ինչ է անում:
«Բա որ օրենքները բերում եք՝ 24-ժամյա ռեժիմ, հրատապ, անհետաձգելի, հայբուդուր, եթե չընդունենք աշխարհի վերջն ա, բա է՛ս ա, ձեր օրենսդրական գործունեության արգասիքն ա: Բա անեկդոտը պոզով-պոչով ա՞ լինում»,- ասաց պատգամավորը:
Ըստ նրա՝ հիմա ՀՀԿ-ն որոշել է այս իրավիճակը լուծել, բայց ունքը սարքելու փոխարենր աչքն են տալիս-հանում՝ առաջարկելով նույնականացման քարտերով մարդկանց քվեարկելու հնարավորություն տալ: Պատգամավորը նշեց, որ դա ՀՀԿ-ն հերքում է, բայց պետք է մտածել մեխանիզմ, կան տարբերակներ, որոնք ժամանակ ու մեծ ջանքեր, միջոցներ չեն պահանջում, օրինակ՝ մատները թանքոտելը: