կարևոր
2560 դիտում, 8 ամիս առաջ - 2023-07-30 16:10
Քաղաքական

Քաղաքական հետապնդումը պոզով-պոչով չի լինում. Քրիստինե Վարդանյան

Քաղաքական հետապնդումը պոզով-պոչով չի լինում. Քրիստինե Վարդանյան

Քաղաքական հետապնդումը պոզով-պոչով չի լինում

Փաստաբան Վահե Եփրիկյանը հայտնում է Դիմադրություն շարժման շրջանակներում ձերբակալված, ապօրինի հետապնդված 4 քաղաքացու արդարացման մասին, որոնց նկատմամաբ քրեական հետապնդում էր հարուցվել զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով։

Ավելի վաղ փաստաբան Ալեքսանդր Կոբաչևը հայտնել էր պետական դավաճանության մեջ մեղադրվող պաշտպանյալի արդարացման վերաբերյալ։

Տասնյակ նման շինծու քրեական գործեր դեռևս ընթացքի մեջ են։ Դրանցից մի քանիսի հետևանքով այսօր կալանավորված է Գրիգորի Խաչատուրովը, Արմեն Աշոտյանը, Մամիկոն Ասլանյանը։

Շինծու քերական գործերում տարբեր կերպով ներգրաված են ՀՅԴ Հայաստանի կառույցի տարբեր, այդ թվում ղեկավար մարմնի անդամներ։

Հայերիս համար կենսական նշանակության օրակարգերում ամեն սրացման դեպքում, որի պարագայում ակնառու է դառնում գործող իշխանությունների և Ադրբեջանի ղեկավարության համադրված գործունեությունը, հրապարակ են նետվում նոր կեղծ քրեական գործեր՝ հնարավորինս հնչեղ թեմաներով։

Քննչական կոմիտեն պատրաստում է ահասարսուռ հայտարարություններ, ԱԱԾ-ն՝ action ժանրի ֆիլմի սցենարով նկարում է տեսանյութ, որը տարածվում է պետական բոլոր լրատվականներով։

Գրեթե բոլոր դեպքերում՝ մարդկանց հնարավորինս ճնշելու, նրանց և ընտանիքի անդամենրի համար առավելագույն խնդիրներ ստեղծելու, նրանց բարի անունն արատավորելու նպատակով կիրառվում է ծայրահեղ միջոցը՝ կալանքը։

Ի դեպ, նկատեք կորելացիան, որքան սրվում են անվտանգային խնդիրները, այքնան հաճախակի է դառնում կալանքենրի կիրառումը։

Հետո՝ տևական ժամանակ անց ստացվում են այսպիսի արդարացման դատավճիռները, որովհետև այս քրեական գործերը զուրկ են որևէ հիմքից և վաղ թե ուշ դրանով անցնող բոլոր քաղաքացիներն արդարացվելու են։

Ասակայն արդյունքում մնում է ԱԱԾ ահասարսուռ տեսնյութերի և Քննչական կոմիտեի կամ Դատախազության տարածած հայտարարության պատկերը։

Դրա համար շատ կարևոր եմ համարում այսպիսի յուրաքանչյուր տեղեկատվության հնարավորինս տարածումը։

Քրիստինե Վարդանյան

ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր