Փոխարժեքներ
21 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Գործարար Կարեն Հակոբյանը 2024 թվականի սեպտեմբերի 20-ից ակնհայտ անհիմն դատական ակտի հիման վրա գտնվում է անազատության մեջ:
Հակակոռուպցիոն դատարանի որոշումը բողոքարկվել էր վերաքննության կարգով՝ հստակ հիմքերի և հիմնավորումների ներկայացմամբ, նույնիսկ այլընտրանքային խափանման միջոցների համակցված կիրառման միջնորդությամբ, որի մերժման ողջամիտ հիմքերը պարզապես բացառվում էին:
2024 թվականի հոկտեմբերի 14-ը նշանակվել էր դատական ակտի հրապարակման օր, սակայն այդպես էլ դատական ակտի վերաբերյալ տեղեկատվություն չէր տրամադրվել: Այսօր միայն պարզ դարձավ, որ հատուկ վերանայման բողոքը մերժվել է: Նշված որոշմանն առավել մանրամասն անդրադարձ կկատարվի հաջորդիվ, սակայն այն փաստը, որ նախկինում երբևէ չարատավորված, մշտապես պատշաճ վարքագիծ դրսևորած, գործարարը կարող է լինել կալանավորված առանց որևէ հիմքի և ավելին՝ այլընտրանքային խափանման միջոցներն անտեսվեն փաստում է այն, որ կալանքը, որպես խափանման միջոց, ուղիղ չարաշահվում է և այն որևէ առնչություն չունի դրա օրենսդրական հիմքերի և նպատակների հետ: Սա առհասարակ սառեցնող էֆֆեկտ կարող է ունենալ ոլորտի նկատմամբ:
Կարեն Հակոբյանի փաստաբանական թիմը բողոքարկելու է նշված որոշումը և նոր միջնորդություն է ներկայացնելու շուրջ մեկ ամիս տևող կալանքի վերացմանն ուղղված: