Փոխարժեքներ
11 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.15 |
EUR | ⚊ | € 423.5 |
RUB | ⚊ | ₽ 3.97 |
GBP | ⚊ | £ 506.82 |
GEL | ⚊ | ₾ 142.07 |
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Կալանքը որպես խափանման միջոց այս իշխանության պատժիչ գործիքակազմի ամենասիրելի ու նախընտրելի մեթոդներից է:
ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանն, օրինակ` 1.5 տարի է բանտում է: Նախաքննությունն ավարտված է, դատական պրոցես է ընթանում, բայց իշխանությունը որոշել է, որ գեներալը պետք է հիմիկվանից պատիժ կրի:
Ինչո՞ւ պատիժ կրի, որովհետև ի սկզբանե մեղավոր է նշանակված, քաղաքական հանձնարարությունը կա և մնացել է միայն ֆորմալ մասն ապահովել:
Այսօր առիթ ունեցա «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում վերջինիս հետ տեսակցել:
Բազմաթիվ պատերազմական վիրավորումներ ունեցող Արզումանյանն այսօր ստացիոնար բուժման կարիք ունի, սակայն որպես լրացուցիչ պատժիչ գործիք, դրա հնարավորությունը չի ստանում:
44-օրյա պատերազմի հանգամանքները պետք է լիարժեք բացահայտվեն և հանրությունը պետք է հստակ իմանա, թե ով ինչ է արել կամ չի արել ու տեղի ունեցած ողբերգությունում ինչ պատասխանատվություն ունի:
Բայց, բնականաբար, դա չի կարող տեղի ունենալ այն իշխանության օրոք, ով ոչ միայն պատասխանատվություն և մեղսակցություն ունի, այլ ի սկզբանե ուղղորդում է դատաիրավական համակարգը ու սեփական պատկերացմամբ սցենար և ներկայացում բեմադրում»: